Ճապոնացի ինժեներները «կենդանի» դրամապանակ են մշակել: Դրա ստեղծողները նշում են, որ այն կառավարվում է սեփականատիրոջ բջջային հեռախոսում առկա հավելվածի կողմից: Դրամապանակը որոշակի տեղեկություններ է հավաքում իր տիրոջ գնումներ կատարելու սովորությունների մասին, որից հետո որոշում է` պե՞տք է արդյոք նա անի հերթական գնումը, թե՞ ավելի լավ է զերծ մնա դրանից: Այս մասին գրում է գերմանական Focus ամսագիրը:
Այն դեպքում, եթե տիրոջ հաշվի միջոցները սպառվում են, սարքավորման մեջ սկսում են գործել պաշտպանիչ համակարգերը: Նախ, դրամապանակը փորձում է փոքրիկ անիվներով «հեռանալ» իր տիրոջից: Եթե նրան բռնեն և թույլ չտան շարժվել, սարքավորումը կսկսի «բղավել»: Ծայրահեղ դեպքում դրամապանակը կսկսի օգնության խնդրանքով SMS հաղորդագրություններ ուղարկել նախապես նշված մարդուն՝ սեփականատիրոջ մորը կամ մեկ ուրիշին:
Իսկ եթե հաշվեհամարին բավական գումար կա, դրամապանակը վերածվում է «քայլող խորհրդատուի»:









































