Ֆրանսիայի խոշորագույն Canal+ վճարովի հեռուստաալիքի նախկին տնօրեն Պիեռ Լեսքյուրը նշանակվել է Կաննի միջազգային կինոփառատոնի նախագահ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Ֆրանսիայի մշակույթի նախարար Օրել Ֆիլիպետիի Twitter-յան էջի գրառումը:
«Շնորհավորում եմ Պիեռ Լեսքյուրին` Կաննի փառատոնի միաձայն ընտրված նախագահին, որի ղեկավար դառնալով` նա կփոխարինի Ժյուլ Ժակոբին»,- գրել է նա:
Լեսքյուրի թեկնածության մասին որոշումն ընդունվել է փառատոնի կառավարման համձմաժողովի նիստի ժամանակ: Այս տեղեկության վերաբերյալ, սակայն, պաշտոնական որևէ մեկնաբանություն չի արվել:
Սպասվում է, որ Լեսքյուրն իր պարտականությունները կստանձնի այս տարվա մայիսին Կաննի հերթական կինոփառատոնից հետո:









































