Ռուսաստանն ցանկանում է զորքեր ուղարկել Լիբիա՝ «վերահսկողության տակ վերցնելու» համար դեպի ԵՄ ներգաղթյալների ամենախոշոր անօրինական երթուղին։ Այս մասին հաղորդում է The Sun պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ բրիտանական հետախուզությունը զգուշացրել է Մեծ Բրիտանիայի նախարար Թերեզա Մեյին Ռուսաստանի այս ծրագրերի մասին։
Նշվում է, որ Ռուսական կողմը նաև ծրագրում է Լիբիան «Նոր Սիրիայի» վերածել։
Պարբերականը միևնույն ժամանակ պնդում է, որ Ռուսաստանը ցանկանում է «զինվորականներ ուղարկել» Լիբիա՝ Արևմուտքին վերահսկելու համար։








































