Monday, 22 06 2026
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար

Ինն ամսում ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու համար մեղադրվող 124 անձ է զորակոչվել ՀՀ զինված ուժեր

Քննչական կոմիտեում տարբեր քրեական գործերով քննիչները այս տարվա առաջին 9 ամիսներին կատարել են 845 խուզարկություն, ձերբակալել՝ 172 անձի, 1335-ը ներգրավվել է որպես մեղադրյալ, որից 101-ը՝ պաշտոնատար անձ: Ինչպես տեղեկացնում է, ՀՀ քննչական կոմիտեում անցկացվող Կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին այս մասին նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

«Վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա՝ 147 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 35 պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվել է դատավարական հարկադրանքի այլ միջոց՝ պաշտոնավարության ժամանակավոր դադարեցում, հանցագործությունների նախականխման, դրանց հանգամանքները վերացնելու ուղղությամբ համապատասխան մարմիններին ներկայացվել է 94 միջնորդագիր, ձեռնարկված բացատրական աշխատանքների արդյունքում քննչական բաժիններ է ներկայացել հետախուզման մեջ գտնվող 194 մեղադրյալ, ընդ որում՝ ժամկետային զինվորականծառայությունից խուսափելու համար մեղադրվող 124 անձինք զորակոչվել են ՀՀ զինված ուժեր»,- տեղեկացրեց Գրիգորյանը:

Նրա խոսքով` քննչական մարմինների գործունեության արդյունավետությունն էապես կախված է նաև օպերատիվ-հետախուզական մարմինների իրավապահ բոլոր մարմինների միջև համագործակցության որակից:

«Նախաքննության և հետաքննության մարմինների, գործընկեր կառույցների միջև համագործակցության արդյունավետությունը էապես բարձրացել է: Յուրաքանչյուրը, գիտակցելով իրավապահ համակարգում իր գործառույթները, ձգտում է հնարավորինս բարեխղճորեն կատարել իր պարտականությունները։ Սա այն դեպքն է, երբ, կարծում եմ, չարաշահումները բացահայտելու ուղղությամբ գերատեսչական առողջ մրցակցությունն ունենում է բացառապես դրական արդյունք»,- նշեց Գրիգորյանը:

Քննչական կոմիտեն ժամանակին համընթաց քայլելու և կոմիտեին ներկայացվող պահանջները լավագույնս կատարելու համար մշակել է գործող օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ մի շարք օրենքների նախագծեր:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եռակի աճել են քննիչներին վարույթից հեռացնելու դեպքերը: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին հեռացնել տվյալ գործով քրեական դատավարությանը մասնակցելուց, եթե գործի քննության ընթացքում թույլ են տվել օրենքի խախտում: Պարզվում է, որ օրենքի ցանկացած, այդ թվում՝ ձևական խախտում կամ շեղում, հետաքննիչին, քննիչին վարույթից հեռացնելու հիմք է: Օրենքի նման ձևակերպումը խիստ ընդհանուր է, ինչը ստեղծում է իրավական անորոշություն և տեղիք տալիս մեկնաբանությունների: Խնդիրը կարգավորելու համար մեր կողմից մշակվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ»,- եզրափակեց Գրիգորյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում