Քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հնարավոր կլինի անցկացնել դեկտեմբերին, բայց կոնսենսուսի մասին այլևս խոսք լինել չի կարող: «Ցավում եմ, որ այդպիսի զարգացումներ եղան. փաստորեն երկու կողմից էլ՝ մանր խորամանկություններ, որոնք բերում են անկանոն իրավիճակի։ Այսօրվա խորհրդարանն ապացուցեց իր անմեղսունակությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Զոլյանը։
Մեր զրուցակիցն ընդգծում է. «Այս խորհրդարանը ոչ մի պիտանի գործի ընդունակ չէ. ինչպես կազմավորվել է որպես կառավարության որոշումների դակիչ, այդպիսին էլ շարունակում է մնալ»։
Զոլյանը նշում է՝ խորհրդարանն այդպես էլ КВН-ի մակարդակից չբարձրացավ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:








































