«Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողության ավարտից հետո կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին շնորհավորանքի խոսքեր է հասցեագրել մրցանակակիր Քրիշտիանու Ռոնալդուին:
«Ռոնալդուն արժանի էր հաղթանակի: Նա հիանալի տարի անցկացրեց: Շնորհավորում եմ Քրիշտիանուին: Հասկանում եմ նրա արտասվելու պատճառը:
Ռոնալդուն բեմ բարձրացավ որդու հետ: Դա այնքան հուզիչ պահ էր: Ինչ վերաբերում է ինձ, ապա շատ բացակայեցի` վնասվածքների պատճառով: Նաև հասկանում եմ, որ չի կարելի ամեն տարի «Ոսկե գնդակ» նվաճել»,- ասել է Մեսսին:




































