Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Ապատեղեկատվությունը կարող է վնասել սիրիահայերի ինտեգրմանը. Երևանում կայացել է սիրիահայ ֆեյսբուքցիների հանդիպումը

Հունվարի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ սիրիահայ Ֆեյսբուքյան խմբերի պատասխանատուների և ներկայացուցիչների հանդիպում-քննարկում «Սիրիահայության տագնապը լուսարձակի տակ» թեմայով:

Բացման խոսքով հանդես է եկել «Հալեպահայեր» ֆեյսբուքյան խմբի («ARMENIANS OF ALEPPO») հիմնադիրներից բժիշկ Ռոբերտ Սյուլահյանը, նա կարևորեց ֆեյսբուքյան խմբերի դերը սիրիահայության հիմնախնդիրների և դրանց լուծման, սիրիայի հայ համայնքի, սիրիական պատերազմին վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության տարածման հարցում և շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը, ինչպես նաև «Հայէկոնոմ» բանկին՝ քննարկում-հանդիպման կազմակերպմանն աջակցելու համար:

Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորել է սիրիահայությանը Նոր տարվա և Սուրբ ծնունդի առիթով՝ մաղթելով խաղաղություն և բարեկեցություն, նա շնորհակալություն հայտնեց այն սիրիահայերին, ովքեր մնացել են Սիրիայում, պայքարում և պահպանում են համայնքը, ապա ներկայացրեց պետության կողմից սիրիահայերի համար տարվող աշխատանքները:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ֆեյսբուքյան նախաձեռնությունների ներկայացուցիչներին առաջարկել է մասնակցել ամիսը մեկ անգամ հրավիրվող սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական մարմնի նիստերին, լինել առավել տեղեկացված և օբյեկտիվորեն ու անաչառ կերպով ներկայացնել կատարվող աշխատանքները:

ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների հետ կապերի վարչության պետ Լ. Ստեփանյանը ներկայացրել է սիրիահայերի իրավական, սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրների ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքները:

Ֆեյսբուքյան «Հալեպահայեր» խմբի ղեկավար Հրաչ Քալսահակյանը ներկայացրել է սիրիական հիմնախնդրի վերաբերյալ համընդհանուր լուրերի շրջանակից սիրիահայությանն առնչվող լուրերը առանձնացնելու և դրանք վերլուծելու ու նպաստավոր ձևով ներկայացնելու մոտեցումը: Նա նշել է, որ տեղեկատվական պատերազմում ոլորտի ներկայացուցիչները պետք է տարբերակեն լրատվական այն հոսքերն ու մեխանիզմները, որոնք կարող են վնասել սիրիահայությանը, բացառելով երևակայական մեկնաբանությունները, անստույգ տեղեկություններն ու անճշտությունները: Հրաչ Քալսահակյանը նշել է. «Ժամանակն է, որ մենք և՛ Հայաստանում, և՛ արտերկրում իրականացվող աշխատանքների վերաբերյալ քաջատեղյակ լինենք: Ապատեղեկատվությունը մեծապես կարող է վնասել սիրիահայերի ինտեգրմանը: Արհեստավարժ մոտեցում պետք է ցուցաբերել և ներկայացնել սիրիահայությանը ցուցաբերվող օգնության վերաբերյալ ստույգ և օբյեկտիվ տեղեկատվություն, ստացվող օգնությունների չափերն ու դրանց բաշխման մեխանիզմները՝ խուսափելով տարաբնույթ անհարկի մեկնաբանություններից, որոնք հաճախ սեպ են խրում հայության տարբեր հատվածների մեջ»:

«Հալեպահայեր» ֆեյսբուքյան խմբի ներկայացուցիչ, Լոնդոնաբնակ Թալին Մակարյանը ներկայացրել է Սիրիայի հայ համայնքի սոցիալ-հոգեբանական ծանր վիճակն այսօր, նրանց խնդիրները լուծելու ուղղությամբ տարված աշխատանքները :

Լիբանանում հանգրվանած սիրիահայերի վիճակը և նրանց հիմնախնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները ներկայացրել է Արաքսի Փիլավճյան-Խտրլարյանը (Բեյրութ):

Վազգեն Բերղուդյանը ընթերցել է ֆեյսբուքում տեղ գտած այն հրապարակումները, որոնցում արծարծվում է սիրիահայությանը հուզող խնդիրները:

Միջոցառման մասնակիցների հնչեցրած հարցերին պատասխանել են Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և միջգերատեսչական հանձնաժողովի անդամները:

Հավաք-քննարկման ընթացքում քննարկվեցին ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում սիրիահայության մասին ճշգրիտ տեղեկատվության տարածմանը վերաբերող հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում