Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում շարունակվում է Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարը, որի 3-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցեց հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ:
Հայաստանի հավաքականի առաջին համարը հանդես էր գալիս սև խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 41-րդ քայլում, և կողմերի միջև խաղաղ դաշն կնքվեց:
Արոնյանը մրցաշարի առաջին 3 տուրերից հետո իր ակտիվում ունի 2 միավոր: Հայ գրոսմայստերը մեկնարկային տուրում սևերով ոչ-ոքի էր խաղացել հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի հետ, իսկ 2-րդ տուրում սպիտակ խաղաքարերով առավելության հասել իտալացի Ֆաբիո Կարուանայի նկատմամբ:










































