Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ ակնկալում է երկարաժամկետ գործունեություն ծավալել իր ներկայիս ակումբում:
«Չեմ մտածում հաջորդ աշխատատեղիս մասին, քանի որ ընդհանրապես չեմ ցանկանում հեռանալ «Չելսի»-ից: Այդ մասին կմտածեմ միայն այն ժամանակ, երբ այդպես ցանկանա իմ ակումբը:
Ես պատկանում եմ «Չելսի»-ին, իսկ այն` ինձ: Ես այստեղ նախատեսում եմ երկար մնալ: Այս թիմի հետ ինձ շատ բան է կապում: Ամռանը, երբ ընդունեցի «Չելսի» վերադառնալու որոշումը, ես նույնիսկ չգիտեի, թե ինչպես ինձ կընդունեն այստեղ: Սակայն, անձամբ ինձ համար պատկերը շատ վաղ պարզ դարձավ»,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է London Evening Standard-ը:










































