Կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 4-ի նիստում, մի զվարճալի զրույց ծավալվեց: Երբ քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը, որը թույլ կտա կառավարությանը աշխատանքային օրերը տեղափոխել՝ կապված Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հետ, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց. «Ինձ մի բան է մտահոգում. սա տոների եւ հիշատակի օրերի մասին է, մենք ֆրանկոֆոնիան կամ 4 եւ ավելի պետություննների ղեկավարների այցելությունը դիտում ենք որպես տո՞ն, թե՞ հիշատակ, սա է խնդիրը»:









































