Sony-ն Microsoft-ի հետ ակտիվորեն քննարկում է Windows Phone օպերացիոն համակարգով սմարթֆոնի թողարկման հնարավորությունը: «Մենք չենք ցանկանում լինել միայն մեկ օպերացիոն համակարգով սարքերի արտադրող: Չեմ կարծում, որ դա գործնական դիրքորոշում է երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է Sony Mobile Europe-ի ղեկավար Պիեռ Պերոնը: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Ներկայում ընկերության ողջ բջջային արտադրանքն աշխատում է Android օպերացիոն համակարգով: Նրա խոսքով՝ Sony-ին լիովին բավարարում են Google-ի հետ գործընկերության պայմանները:
Ապրանքանիշի ներքո Windows-սմարթֆոնի թողարկման մոտավոր ամսաթիվը թոփ մենեջերը չի հայտնել:
Sony-ն և Microsoft-ը բջջային ոլորտում համագործակցության փորձ ունեն: 2008-ին ճապոնական ընկերությունը թողարկել էր Windows Mobile ՕՀ-ով Xperia X1 հեռախոսը: Հաջորդ մոդելը՝ X2-ը, գովազդվել էր, սակայն վաճառքի դուրս չէր բերվել, և դրանից հետո Sony-ն կենտրոնացել է բացառապես Android սմարթֆոնների թողարկման վրա:









































