Ռուսաստանի Կոստրոմայի շրջանում, Վոնիշևո գյուղի մերձակայքում հոկտեմբերի 3-ին ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը, հաղորդում է Interfax-ը:
AS-350 ուղղաթիռն օդ բարձրանալիս կործանվել է: Վթարի պատճառը վատ եղանակային պայմաններն են եղել: Նշվում է նաև, այն, որ գիշերային ժամերին օդաչուն կարող էր կորցնել կողմնորոշումը: Վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել:
Գլխավոր դատախազությունում հաստատել են Կարապետյանի մահվան լուրը, սակայն չեն նշել, թե ինչպես է նա հայտնվել ուղղաթիռում:
Քննչական կոմիտեում պարզել են, որ ուղղաթիռն առանց թույլտվության է օդ բարձրացել: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:









































