ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը պնդում է, որ երկրի ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը առ ոչինչ է համեմատած նրա հետ, թե ինչ է անում Չինաստանը Միացյալ Նահանգներում: Այս մասին Փենսը պատրաստվում է հայտարարել հինգշաբթի, Վաշինգտում Hudson Institute ՀԿ-ում իր ելույթի ժամանակ, փոխանցում է Reuters-ը:
«Պեկինը մոբիլիզացրել է թաքնված գործակալներին և կազմակերպություններին, ինչպես նաև քարոզչական պարբերականները, որպեսզի փոխի Չինաստանի քաղաքականության մասին ամերիկացիների պատկերացումները»,-ասել է նա:
Փենսը կհայտարարի, որ Պեկինը պատրաստվում է «աննախադեպ ջանքեր գործադրել՝ ԱՄՆ-ում հասարակական կարծիքի վրա ազդելու համար» նոյեմբերին կայանալիք Կոնգերսի և 2020-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում:
«Չինաստանը ցանկանում է, որ Ամերիկան մեկ այլ նախագահ ունենա»,-վստահ է Փենսը:
Նրա կարծիքով՝ Չինաստանն իր ազդեցությունը տարածելու համար «պարտքային դիվանագիտությունն» է գործածում: Պեկինն իբր սպառնացել է հրաժարվել արտոնագիր տրամադրել «ամերիկյան խոշոր կորպորացիաներից մեկին», «եթե այն հանդես չգա ընդդեմ Սպիտակ տան քաղաքական գործիչների»:











































