Միջազգային «Սննդի կառնավալը» կանցկացվի Դուբայում փետրվարի 21-ին և 22-ին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Աշխարհում հայտնի ռեստորանների, արագ սննդի ցանցերի, կիսաֆաբրիկատների արտադրության ոլորտի առաջատար ավագ խոհարարներն այցելուների համար կկազմակերպեն սննդի պատրաստման վարպետության դասեր, այդ կերակուրներն ուտելու ընտանեկան մրցույթներ, ինչպես նաև «արվեստի ուտելի ստեղծագործությունների» ցուցադրություն:
Զբոսաշրջիկների և ընտանիքիների հանգստին ուղղված միջոցառումն առաջին անգամ անցկացվում է աշխարհում խոշորագույն Gulfood ֆորումի շրջանակում, որն ամեն տարի Դուբայում հավաքում է սննդամթերք արտադրողներին և հյուրանոցային բիզնեսի ոլորտում ներգրավված ընկերություններին: Այս տարի ֆորումին կմասնակցի 152 երկրից 4500 ընկերություն:








































