Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսն ամփոփել է թիմի ելույթները մրցաշրջանի առաջին փուլում:
Կարլո Անչելոտիի սաները զբաղեցնում են Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը` զիջելով «Բարսելոնա»-ին և «Ատլետիկո»-ին:
«Առաջին շրջանում «Ռեալ»-ը վատ չխաղաց, եթե հաշվի առնենք այն, որ «Բարսելոնա»-ին և «Ատլետիկո»-ին զիջում ենք 3 միավորով: Մեր թիմը շարունակում է պայքարել երկրի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար: Կարող ենք կատարելագործել մեր խաղը: Կարևոր է նաև, որ մենք միավորներ չկորցնենք»,- ասել է Ռամոսը:







































