Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Ամանդա Փոլը՝ ԼՂ հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին

Ադրբեջանական 1news.az կայքին տված հարցազրույցի ժամանակ եվրոպական քաղաքական կենտրոնի վերլուծաբան Ամանդա Փոլն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Թեև ես մեծ բեկում չեմ ակնկալում Կազանի հանդիպումից, ինչպիսին կլիներ հիմնարար սկզբունքների մասին փաստաթղթի ստորագրումը, ամեն դեպքում հուսով եմ, որ որոշակի առաջընթաց կգրանցվի այնտեղ։ Դա նոր ազդակ կհաղորդեր բանակցություններին, կնպաստեր լարվածության մեղմացմանը, կկրճատեր հայ-ադրբեջանական շփման գծում գրանցվող կրակոցների ու զոհերի քանակը։

Եթե մենք հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ կողմերը դեռևս որևէ լուրջ քայլ չեն ձեռնարկել իրենց հասարակությանը դրան պատրաստելու համար, ապա, առանց զիջումների, խաղաղության հասնելն անհնար կլինի։ Փոխադարձ ատելության սերմանումը չի դադարում, իսկ միմյանց միջև վստահություն սերմանելու միջոցները մնում են սահմանափակ։

Ստրասբուրգում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Եվրոպայի Խորհրդի նիստում, գործնականում խոստովանեց, որ Հայաստանը տվյալ պահին չի կարող զիջումների գնալ։

Բավական անցանկալի կլինի Կազանի հանդիպման ձախողումը, քանի որ դա լուրջ ազդեցություն կունենա բանակցային գործընթացի վրա և կծառայի որպես բացասական ազդանշան՝ ի ցույց դնելով քաղաքական կամքի բացակայությունը։

Հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ մի քանի տարվա քննարկումներից հետո ժամանակն է համարձակորեն անցում կատարելու հաջորդ փուլին։ Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան կողմերի միջև գոյություն ունեցող անդունդն ավելի է ընդլյանվում և դառնում անհաղթահարելի՝ դրանով իսկ հնարավոր դարձնում պատերազմի վերսկսումը»։

Հայ-թուրքական սահմանի բացման հետ կապված՝ Ամանդա Պոլը նշել է. «Քիչ հավանական է,- եթե ընդհանրապես հավանական է,- որ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը՝ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի գրանցման։ Նախորդ անգամ Թուրքիան ուժեղ «այրեց մատները»՝ հաշվի չառնելով Ադրբեջանի զգայունությունն այդ հարցում։

Դա խնդիրներ առաջացրեց Բաքվի հետ հարաբերություններում, ինչն ազդեց տարբեր ոլորտների, այդ թվում՝ նաև գազային բանակցությունների վրա։ Թուրքիան ռիսկի չի դիմի հերթական անգամ բարդացնելու Ադրբեջանի հետ իր հարաբերությունները՝ կրկնելով նույն սխալը»։

Հիշեցնենք, որ ներկայումս Ադրբեջանը հրաժարվել է միանալ Թուրքիայի համար մեծ կարևորություն ունեցող Nabucco գազատարի նախագծին, որը ցայժմ չի իրագործվում խողովակաշարի լիաբեռնման պատճառով, առանց որի ապահովման, անիմաստ է դառնում խողովակաշարի անցկացումը։

Այդ հարցում Ադրբեջանը պետք է իր պատասխանը ներկայացնի հոկտեմբերի վերջին, և եթե նա բացասական պատասխան տա, ապա դժվար չէ կանխատեսել, թե Թուրքիան որ լծակը կկիրառի Ադրբեջանի դեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում