Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամադ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը հայտարարել է, որ եկել է ժամանակը՝ հանելու Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք դրվել են միջուկային զենքի կապակցությամբ: Այս մասին շեյխը հայտարարել է BBC-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Իրանը մեր հարևանն է, և մենք ոչ մի խնդիր չենք ցանկանում: Հանե՛ք պատժամջոցները, և բոլորը միայն կշահեն դրանից» ,- ասել է Մուհամադ Ալ-Մաքթումը:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագիրն իրականում ունի խաղաղ նպատակներ, և նշել է, որ Իրանի նախագահն իր հետ զրույցում միջուկային ռումբը անվանել է «անցյալի զենք»:










































