Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան պարտավոր Է կատարել իր պարտականությունները եւ չբարդացնել տարածաշրջանի իրադրությունը: Այդ մասին, հոկտեմբերի 2-ին հայտարարել Է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը: «Կատալոնական քաղաքականությունը պետք Է վերադառնա խորհրդարան»,- գրել Է Սանչեսը Twitter-ում: Նրա խոսքով՝ «Տոռան պետք Է կատարի իր պարտականությունները եւ վտանգի չենթարկի քաղաքական նորմալացումը՝ խրախուսելով բողոքների՝ արմատականորեն տրամադրված մասնակիցներին՝ պաշարելու այն հաստատությունները, որոնք ներկայացնում են բոլոր կատալոնացիներին»: «Բռնությունը ելք չԷ»,- ընդգծել Է վարչապետը:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Կատալոնիայի ոստիկանության շուրջ 30 աշխատակիցներ են տուժել հոկտեմբերի 1-ին Բարսելոնայում բողոքի ակցիաների մասնակիցների գործողությունների հետեւանքով: Բողոքի ակցիաներն անցկացվել են տարածաշրջանի անկախության հանրաքվեի առաջին տարեդարձի առթիվ: Ցույցերին մասնակցել են Իսպանիայի կազմից ինքնավարության դուրս գալու կողմնակիցները: Երեկոյան Բարսելոնայում երթ Է անցկացվել հաջակցություն հանրահարցման արդյունքների, որին մասնակցել Է մոտավորապես 180 հազար մարդ: Ակցիան ավարտվել Է Կատալոնիայի խորհրդարանի մոտ: Այնտեղ մի խումբ բողոքավորներ կարողացել են ճեղքել ոստիկանների դիրքերը, ինչի հետեւանքով իրավակարգի պահապանների մի մասը ստիպված Է եղել ցուցարարներից պատսպարվել պալատի շենքում:
![]()
Բացի այդ, հանրահավաքի մասնակցները հավկիթներ, մետաղական բանկաներ, շշեր Էին նետում իրավապահ մարմինների աշխատակիցների վրա, հրկիզում Էին աղբամաններ: Բարսելոնայում գլխավոր ոստիկանական վարչության մոտ բողոքավորների գործողությունների հետեւանքով իրավապահներին հարկ Է եղել ուժ կիրառել ակցիաների մասնակիցների դեմ:
2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում քվեարկություն Է անցկացվել Իսպանիայի կազմից դուրս գալու շուրջ: Դրան մասնակցել են ձայնի իրավունք ունեցող 5,31 մլն կատոլոնացիներից 2,28 միլիոնը, ընդ որում՝ հանրահարցման մասնակիցների 90,18 տոկոսը հանդես Է եկել անկախության օգտին: Մադրիդն ի սկզբանե այդ հանրաքվեն անօրինական Էր համարում:

Հոկտեմբերի 27-ին այդ տարածաշրջանի խորհրդարանը հաստատեց հանրապետության անկախության հռչակման բանաձեւը: Ի պատասխան, Սենատը (Իսպանիայի խորհրդարանի վերին պալատը) հավանություն տվեց թագավորության Սահմանադրության 155-րդ հոդվածը գործողության մեջ դնելու Մադրիդի խնդրանքին, որն ավելի վաղ երբեք չի կիրառվել, ինչը թույլ տվեց սահմանափակել տարածաշրջանի ինքնակառավարումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








































