Վրաստանը կարիք չի ունենա ընտրելու տարածքային ամբողջականության և ՆԱՏՕ-ին անդամակցելու միջև։ Բրյուսելում մամլո ասուլիսի ժամանակ IPN գործակալությանը տված հարցին այսպես է պատասխանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
Նրա խոսքով՝ Վրաստանը դաշինքի անդամ կդառնա այն ժամանակ, երբ բավարարի ՆԱՏՕ-ի չափանիշներին։
«Դաշինքի բոլոր առաջնորդները համաձայնել են այն դիրքորոշմանը, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ: Մենք նաև հստակ հայտարարեցինք, որ աջակցում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով, և դրանք ընդգրկում են Աբխազիայի և, այսպես կոչված, Հարավային Օսիայի շրջանները: Վրաստանը ստիպված չի լինի ընտրություն կատարելու իր տարածքային ամբողջականության և ՆԱՏՕ-ին անդամակցելու միջև։

Վրաստանը դաշինքի անդամ կդառնա, երբ համապատասխանի ՆԱՏՕ-ի չափանիշներին: Մենք կօգնենք Վրաստանին, մենք կօգնենք բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը»,- ասել է Սթոլթենբերգը:











































