Շնաձուկն ափ է դուրս եկել և վտանգի ենթարկել կյանքը հանուն մահացած կետի լեշի: Համապատասխան տեսագրությունը հրապարակել է Daily Mail-ը:
Տեսագրությունը Մոզամբիկի լողափերից մեկում տեսագրել է 38-ամյա Լորեյն Գեյմերը:

Նախ չորս մետր երկարությամբ սապատավոր շնաձուկը նստում է կետի մեջքին և չի կարողանում լողալ: Սակայն ուժգին հրումը կողաշրջում է լեշը՝ ձկանն ափին մոտ տանելով: Շնաձուկը հետ՝ օվկիանոս է վերադառնում:









































