Երգչուհի, դերասանուհի Վերա Բրեժնևան «Սերը մեծ քաղաքում-3» ֆիլմի պրեմիերայի կապակցությամբ կիսվել է սիրո մասին իր պատկերացումներով, գրել է viva.ua-ն:
«Ես այն կինն եմ, ով չի կարող առանց տղամարդու: Ես սիրո, քնքշության ու ջերմության կարիք ունեմ: Ինձ համար կարևոր է կախարդական բառեր լսելը: Սիրո խոստովանություններն անհրաժեշտ են ամեն օր»,- ասել է նա:
Ֆիլմի նկարահանումներն անցել են Թայլանդում` անցած տարվա փետրվարին, դրանք տարվա հիանալի սկիզբ են ազդարարել Բրեժնևայի համար:
Վերան չի կարողացել առանձնացնել յուրահատուկ մի սիրո պատմություն, քանի որ ըստ նրա` յուրաքանչյուր մարդ յուրովի երջանիկ է: Իդեալական հարաբերությունները Վերայի համար ուղղակի առասպել են: Տղամարդու և կնոջ հարաբերությունները փոխըմբռնման մշտական փնտրտուքներ են: Դրանք սկզբում լինում են ռոմանտիկ: Այդպես շարունակելու համար անհրաժեշտ է սիրել ու հասկանալ դիմացինին:
«Փոխըմբռնումը, հարգանքը, բարությունն ու ազնվությունը ներդաշնակ հարաբերությունների գլխավոր բաղադրիչներն են: Սերն այն է, երբ սիրող մարդիկ փակում են աչքերն ու տեսնում միմյանց»,- ասել է Վերան:












































