Երեխաների մոտ ընկուզեղենի` հատկապես գետնանուշի հանդեպ ալերգիայի ռիսկը ցածր կլինի, եթե մայրերն ավելի շատ ընկուզեղեն օգտագործեն հղիության ընթացքում` հայտնում են Բոստոնի ամերիկացի հետազոտողները: Նրանց հետազոտությունները հաստատում են, որ հղի կանանց կողմից ընկուզեղենի օգտագործումը վնասակար ազդեցություն չի ունենում դեռ չծնված երեխայի վրա:
Գիտնականներն ուսումնասիրել են 8205 երեխաների: Ստացված տվյալները ցույց են տվել, որ այն երեխաները, որոնց մայրերն օգտագործում են գետնանուշ կամ ընկույզի այլ տեսակներ, ալերգիայի հանդեպ ամենացածր ռիսկային գոտում են` հայտնում է kedem.ru-ն:
Բնականաբար, սա չի վերաբերում այն կանանց, ովքեր մինչ հղիությունն ալերգիա են ունեցել ընկուզեղենից:











































