Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Թաթարստանի մայրաքաղաք Կազան։
Կազանի միջազգային օդանավակայանում Ալիևին դիմավորել է Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը և այլ պաշտոնատար անձինք։
Ազգային տարազով աղջիկներն Ալիևին դիմավորել են աղ ու հացով։







































