Մերձմոսկովյան Կրասնոգորսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է «օրենքով գող» Դաթո Մելկաձեն: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Մոսկվայի մարզի իրավապահ մարմիններին:
Հունվարի 11-ին Կրասնոգորսկի առևտրի կենտրոններից մեկի կայանատեղիում անհայտ անձինք կրակել էին Մելկաձեի վրա, երբ վերջինս կնոջ ու երեխաների հետ դուրս էր եկել խանութից:
Ոստիկանության տեղեկացմամբ՝ հանցանքի վայրում հայտնաբերվել է «Ստեչկինի տրավմատիկ ատրճանակ՝ վերափոխված ռազմական փամփուշտներով կրակելու համար զենքի»:
Ավելի վաղ հայտնել էին, որ Մելկաձեին, ով հայտնի էր որպես Դաթո Փոթիյսկի, «հանցավոր աշխարհի ներկայացուցիչները որոնում էին մեկ ուրիշ գողի սպանության համար»:









































