69-ամյա հեծանվորդուհի Նորմա Քալենը՝ Սենթ-Այվսից (Անգլիա) կաթված է ստացել, իսկ հետո բարդությունների պատճառով մի քանի ամիս չի կարողացել խոսել: Այս մասին գրում է Mirror-ը:
Կինը, որը չնայած իր տարիքին՝ ժամանակի մեծ մասն անցկացնում էր շարժման մեջ՝ վարելով իր սիրելի հեծանիվը, նույնիսկ չի կարողացել շնչել առանց սարքի: Նա դարձել էր իր մամնի կալանավորը և ի պատասխան հարցերի՝ միայն թարթում էր: Փոխարենը, բրիտանուհու խոսքով, աչքերի օգնությամբ նա սովորել էր արտահայտել իր զգացմունքները:

Ընդհանուր առմամբ կինը ինտենսիվ թերապիայի բաժանմունքում անցկացրել է 6 ամիս, այնուհետև նրան տեղափոխել են վերականգնողական կենտրոն, որտեղ նա աստիճանաբար ապաքինվում էր: Այդ ամբողջ ժամանակ նրան աջակցում էին մտերիմներն ու հեծանվային ակումբի ընկերները: Շուտով Նորման կարողանում է շարժել գլուխն ու ուսերը և ժպտալ:
Բայց ամեն ինչ վերջնականապես փոխվեց, երբ բժիշկները տեղադրեցին ձայնային փական: Դա նշանակում էր, որ Նորման երկար ժամանակից ի վեր առաջին անգամ կարող է խոսել: Այդ ամբողջ ժամանակ նա մի երազանք ուներ՝ թե երբ կարող է նորից սեր խոստովանել ամուսնուն, որն այդ ծանր ժամանակաընթացքում միշտ իր կողքին էր: Եվ այդ պահը եկավ:












































