Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում ռազմական ուղղաթիռի ընկնելու հետևանքով 5 մարդ զոհվել է, հայտնում է Associated Press-ը:
Գեներալ Լեոնարդո Պինտոյի խոսքերով՝ ուղղաթիռում եղել է երկու զինվոր, ոստիկանության սպա, ռազմական քահանա և օդաչուն:
Դեպքը տեղի է ունեցել Բոգոտա քաղաքի մոտակայքում՝ Անորի գյուղում:
Հայտնում են, որ ուղղաթիռն անհետ կորած է հայտարարվել դեռ հինգշաբթի օրը:
Վթարի պատճառը չի նշվում:









































