Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կարծում է, որ դժվար է խաղալ ավելի լավ, քան ինքը՝ 2013 թվականին: Այդ իսկ պատճառով նա չի կասկածում, որ հենց ինքը կստանա պատվաբեր մրցանակը:
«Մեսսին ու Ռոնալդուն մեծ ֆուտբոլիստներ են, ովքեր բազմաթիվ գոլեր են խփում: Բայց պետք չէ համեմատել վիճակագրությունները: Մեր խաղաոճերը տարբեր են:
Ես արել եմ հնարավորը: Ռոնալդուն բազմաթիվ գոլեր է խփում, բայց լավագույնը միշտ ճանաչվում է Մեսսին: Դժվար է ավելի լավ խաղալ: Անցկացրել եմ բոլոր հանդիպումները, նվաճել բոլոր տիտղոսները՝ լինելով թիմի առանցքային խաղացողը:
Կարծում եմ՝ բոլոր հնարավորություններն ունեմ ճանաչվելու լավագույնը: «Ոսկե գնդակ»-ը կա՛մ հիմա, կա՛մ երբեք»,- Ռիբերիի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը:









































