Լևոն Արոնյանը ոչ-ոքի գրանցեց Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարի առաջին տուրում:
Հայաստանի հավաքականի առաջին համարը սևերով միավորը կիսեց հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայի հետ: Պարտիան ավարտվեց 30-րդ քայլում:
Երկրորդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Հիկարու Նակամուրայի հետ:











































