Սիգեն կամ Դիգենորի Իվասակին աշխարհում դաջվածքների ամենահայտնի վարպետներից է, գրում է bigpicture.ru-ն: Նա ծնվել է 1970թ. Հիրոսիմայում ու ինչ-որ ժամանակ աշխատել է մեխանիկ Յոկոհամայի Harley-Davidson-ի գործարանում:
Երևի թե բայքերների հետ շփումն անհետևանք չի անցել, ու նա նույնպես «հիվանդացել է» դաջվածքներով:
Նա ամեն ինչ ինքնուրույն է սովորել, քանի որ Ճապոնիայում այդ ժամանակ դաջվածքների հետ գործերը վատ էին (խոսքը 1995 թվականի մասին է), դրանց վրա հասարակական վետո էր դրված:
Սիգեն ներկայում ամենապահանջված տատու վարպետներից է, որը մարդկային մարմինները վերածում է կտավի:











































