Ադրբեջանական բանակում տեղի է ունեցել ինքնասպանության հերթական դեպքը: Ադրբեջանի պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Աբդուլաև Մազահիր Մահիրը (1992թ.) ինքնասպանություն է գործել` հաղորդում է APA գործակալությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է փաստը և հաղորդել, որ ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել այս կապակցությամբ և հետաքննություն է սկսել:
Զինծառայողը զորակոչվել էր 2013թ. հունվարին:








































