Թուրքիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ՝ համացանցի վերահսկման կոշտ միջոցառումների ընդունման մասին: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը:
Փաստաթուղթը նախատեսում է օգտատերերի համընդհանուր վերահսկման համակարգի ստեղծում, անցանկալի տեղեկատվության ցանկացած հասանելիության սահմանափակում:
Նման նորարարությունները պաշտոնյաները բացատրում են բռնության ու հակասոցիալական կենսակերպի քարոզումից ընտանիքների, երեխաների և երիտասարդների պաշտպանության անհրաժեշտությամբ:








































