Ամփոփելով Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները հայերի և Հայաստանի հետ հարաբերությունների տեսանկյունից՝ Ստամբուլի «Ակոս» թերթի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանն «Աոավոտին» ասել է. «Թուրքիայում բնակվող հայաստանցիների մարդու իրավունքների պաշտպանները հիմա շատացել են խորհրդարանում: Այսօր եթե վարչապետը հանկարծ դարձյալ ժխտական մի ելույթ ունենա՝ իրեն դիմադրելիք մարդկանց թիվը շատացել Է: Բայց երկու երկրների հարաբերությունները բարելավելու համար ուժ գոյություն չունի»: