Հունվարի 10-ին ի պաշտպանություն հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանի և մյուս 14 կալանավորված քաղաքացիների երթ կկազմակերպվի Ազատության հրապարակից:
Քաղաքացիական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրել է. «Վաղը՝ ժամը 13։00-ին, երթ Ազատության հրապարակից` ի պաշտպանություն արդեն 17 օր հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանի և մյուս 14 կալանավորված քաղաքացիների։ Նրանց ավելի քան երկու ամիս է ապօրինաբար արգելում են տեսնել հարազատներին»:








































