Thursday, 18 06 2026
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը

Շանթ Հարությունյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում, փորձում են նրան լռեցնել. Շահեն Հարությունյան

Շանթ Հարությունյանի կողմից «Վարդաշեն» ՔԿՀ-ում իրականացված մամուլի ասուլիսից հետո էլ նրա ազատ արձակման ուղղությամբ որևէ գործողություն չի կատարվում։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։ «Ընդհանրապես ոչ մի գործընթաց չկա, ու ոնց հասկանում եմ, չի էլ լինելու։ Քար լռություն է, իբրև թե ոչինչ չի եղել, երկրում ամեն ինչ նորմալ է, երկրում քաղբանտարկյալ չկա, ինչպես հայտարարում է Նիկոլ Փաշինյանը՝ մոռանալով, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է»,- ասաց Շահեն Հարությունյանը։

Նրա խոսքերով՝ լրջագույն խնդիր է, որ հեղափոխություն իրականացրած երկրում կա քաղբանտարկյալ ու այդ հարցը այդպես էլ լուծում չի ստանում։ «Ամերիկյան մի լրատվական գրել էր, որ սա բացառիկ երևույթ է, երբ երկրի ղեկավարը ընդունում է, որ երկրում կա քաղբանտարկյալ, բայց նրան ազատ արձակելու լուծում չի գտնում։ Այսինքն՝ ամբողջ աշխարհում չկա մի այնպիսի երկիր, որի ղեկավարն ասի, որ իր երկրում կա քաղբանտարկյալ, բայց մեր ղեկավարն ասում է, որ կա, բայց գործի չի անցնում՝ քաղբանտարկյալի խնդիրը լուծի։ Իսկ քաղբանտարկյալներ լինում են այնպիսի երկրներում, որտեղ ճնշվում են մարդու իրավունքները, ազատ խոսքի, ազատ տեղաշարժի իրավունքը։ Ու քանի դեռ մեր երկրում կա քաղբանտարկյալ, ոչ ոք չի կարող ասել, որ մեր երկիրը ազատ է, ժողովրդավար է ու մեր երկրում հարգվում են մարդու իրավունքները։ Շանթ Հարությունյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդար է իրականացվում»,- ընդգծեց Շահենը։

Մեր դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը մշտապես ընդգծել է, որ Շանթ Հարությունյանն իր ընկերն է, իր եղբայրը, ինչպես կարող է քաղաքական հաշվեհարդար իրականացնել նրա նկատմամբ, Շահենը արձագանքեց. «Խնդիրը Փաշինյանի անձի նկատմամբ չէ։ Խնդիրը քաղաքական իշխանության մեջ է։ Քաղաքական իշխանությունը և իշխանության գլուխ կանգնած անձը՝ վարչապետը հայտարարում է, որ երկրում կա քաղբանտարկյալ։ Իսկ եթե կա, ապա ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում այլևս քաղբանտարկյալ չունենալու ուղղությամբ։ Դրանից հետևում է, որ ցանկություն կա լռեցնելու Շանթ Հարությունյանին՝ չարտահայտի իր քաղաքական գաղափարները»։ Շահենը նաև հավելեց, որ ռեժիմի փոփոխությունը այս դեպքում հարցի լուծում չէ. «Ինչպես կարելի է քաղբանտարկյալին պահել ինչ-որ ռեժիմի տակ։ Նման բան ոչ մի տեղ չկա։ Հեղափոխությունից հետո քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, համաներում լինի, մարդկանց ներում շնորհվի։ Հեղափոխությունը նոր շունչ է ամբողջ հասարակության համար, ոչ թե մի շերտի։ Քաղբանտարկյալը պետք է կամ ազատ արձակվի, կամ նստի։ Իսկ իմ հայրը չի պահանջում անհապաղ իրեն ազատ արձակել։ Իմ հայրը պահանջու է գործի վերաքննություն ու եթե դրա ժամանակ պարզվի, որ հանցանք է կատարել, թող նորից դատվի ու պատիժը կրի։ Իսկ եթե հանցանք չի կատարել, ապա պետք է արդարացվի»։

Շահեն Հարությունյանը նշեց, որ իրենք շարունակելու են պայքարը, որ Շանթ Հարությունյանի գործի վերաքննություն լինի։ Դրա համար տարբեր ճանապարհներ կան, որոնցից մեկը Ազգային ժողովի միջոցով է և դրա մասին խոսեց Արարատ Զուրաբյանը՝ հայտարարելով, որ ինքը պատրաստ է նախաձեռնությունը իր վրա վերցնել։

Շահեն Հարությունյանը նաև նշեց, որ ինքը հոկտեմբերի 7-ից սկսելու է կտիվ պայքար, փողոցային պայքար, բողոքի ակցիաներ է իրականացնելու, որոնք համընկնելու են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերի հետ։ «Ես պայքարելու եմ բոլոր քաղբանտարկյալների ազատության և արդարացման համար։ Անելու եմ ամեն ինչ։ Պայքարելու եմ այնպես, այն մեթոդներով, որով Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Հենց այդ ճանապարհով էլ Շանթ Հարությունյանը պետք է ազատ արձակվի»,- եզրափակեց Շահեն Հարությունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում