Սիրիայի քիմիական զենքի մնացորդների ոչնչացումը կարող է իրականացվել Գերմանիայի տարածքում: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Գերմանիայի ԱԳՆ-ի և ՊՆ-ի հայտարարությունն ի պատասխան Քիմիական զենքի արգելման կազմակերպության հարցման:
«Կառավարության որոշմամբ՝ Գերմանիան պատրաստ է զգալի ներդրում ունենալ սիրիական քիմիական զենքի ոչնչացման գործում»,- նշվում է փաստաթղթում:
Միևնույն ժամանակ, Բեռլինում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հաղորդել է, որ Գերմանիայի զինված ուժերը տեխնիկական հնարավորություն ունեն Սիրիայի քիմիական զենքը Մյունստերում ոչնչացնելու համար:









































