Ֆրանսիայի դեղամիջոցների անվտանգության հարցերով գործակալությունը հաստատել է կանեփի հիմքով դեղամիջոցների վաճառքը: Ինչպես հաղորդում է Interfax-ը, Ֆրանսիայում մասնավորապես թույլատրել են նաբիկսիմոլս դեղորայքի վաճառքը, որը թողարկվում է Sativex առևտրային ապրանքանիշի տակ: Դա սփրեյ է, որը թեթևացնում է ցավերը և սպազմաները ցրված սկլերոզի դեպքում:
Նաբիկսիմոլսն աշխարհում դարձել է առաջին դեղորայքը, որն իր բաղադրության մեջ ունի կանեփի բնական բաղադրիչներ: Ներկայում այն վաճառվում է 11 երկրներում և հաստատվել է աշխարհի ավելի քան 12 կետերում:
Մասնավորապես, նաբիկսիմոլսը վաճառվում է Իսպանիայում, Կանադայում և Մեծ Բրիտանիայում:









































