«Բարսելոնա»-ի պաշտպան Կարլես Պույոլը նշել է, որ ազգային առաջնության 19-րդ տուրի շրջանակներում իր թիմի առջև բարդ խնդիր է դրված: Խերարդո Մարտինոյի սաները հանդիպում են անցկացնելու Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ:
«Չէի ասի, որ այս խաղում հաղթելով «Բարսելոնա»-ն կորոշի ազգային առաջնության ելքը, քանի որ առջևում դեռ բազմաթիվ խաղեր կան: Սակայն մենք խաղալու ենք աշխարհի ուժեղագույն թիմերից մեկի դեմ»,- ասել է Պույոլը:
Հիշեցնենք` 18-րդ տուրի արդյունքներով երկու թիմերը 49-ական միավոր են վաստակել:







































