Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

ԱՄՆ հայկական համագումարը ցուցադրել է հայ որբերի գործած քույր գորգը՝ կոչ անելով Սպիտակ տանը ցուցադրել Քուլիջի գորգը

Նախորդ ամիս Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ցուցադրեց «Հայ որբերի գործած քույր գորգըե Համագումարի ամենամյա տոնական ընդունելության և ճեպազրույցի ժամանակ, – հայտնում է Համագումարը:

Հյուրընկալվելով Նոր Անգլիայի տարածաշրջանային խորհրդի կողմից` ամենամյա միջոցառումը անցկացվեց Հայկական մշակութային հիմնադրամում: Միջոցառմանը ներկա էին Համագումարի անդամները, ընկերներն ու աջակիցները ամբողջ Նոր Անգլիայից: Ծրագիրը բացեց մի նոր հեռանկար և մի յուրահատուկ պատմական երանգ հարյուրամյա խնդրին` Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 թվականի Հայոց Ցեղասպանությանը և Թուրքիայի Հանրապետության պետական հովանավորությամբ ահաբեկման և ցեղասպանության ժխտման գլոբալ արշավին:

Համագումարի խորհրդի անդամ Լու Էն Օհանյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց իրենց շարունակական աջակցության համար: Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ներկայացրեց կազմակերպության գործունեությունը Վաշինգտոնում, ներառյալ Քուլիջի գորգը պատշաճ կերպով ցուցադրելուն ուղղված ջանքերը: Արդունին կարևորեց Կալիֆորնիան ներկայացնող կոնգրեսականներ` հանրապետական Դեյվիդ Վալադաոյի և դեմոկրատ Ադամ Շիֆի ջանքերը, ովքեր նախաձեռնեցին ավելի քան 30 կոնգրեսականների կողմից նամակի ստորագրումը, որով կոչ էին անում նախագահ Օբամային հրապարակայնորեն ցուցադրել այդ հույժ կարևոր գորգը:

Արդունին պատմել է լսարանին, որ Համագումարը կոչ է արել ամերիկյան վարչակազմերին` սկսած նախագահ Բիլ Քլինթոնից, թույլ տալ գորգի պաշտոնական ցուցադրությունը և աշխատել է Կոնգրեսում հայկական հարցերին աջակցող խմբի հետ, որպեսզի գորգը ցուցադրեն ոչ միայն Սմիթսոնյան ինստիտուտում, այլև Սպիտակ Տանը և Կոնգրեսում: Վերջերս էլ կոնգրեսական Ադամ Շիֆը խնդրեց նախագահ Օբամային թույլատրել Քուլիջի գորգի ցուցադրումը Կապիտոլիումում պլանավորած մի միջոցառմանը:

Արդունին խոսեց նաև Ազգային անվտանգության խորհրդատու Էնթոնի Բլինկենի կողմից Կալիֆորնիան ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանին ուղղված նամակի մասին: Շերմանն առաջիններից էր, ով հոկտեմբերին դիմեց նախագահ Օբամային` կոչ անելով թույլատրել գորգի ցուցադրումը: Բլինկենն իր նամակում կրկնում է Սմիթսոնյան ինստիտուտին գորգը չտրամադրելու վերաբերյալ վարչակազմի հիմնավորումները, նշելով, որ «չի բացառում ապագայում գորգի ցուցադրության հնարավորությունը»:

Համագումարի խորհրդի անդամ Վան Գրիգորյանը ներկայացրեց Մերձավոր Արևելքի Հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Շանթ Մարտիրոսյանին: Վերջինս լսարանին ներկայացրեց Հայոց ցեղասպանության ժամանակ փրկվածների կյանքի պատմությունը, ամերիկյան փրկարարական ջոկատի ազնիվ ջանքերը և որոշ որբերի, որոնք փրկվեցին Մերձավոր Արևելքի Հիմնադրամի կողմից, որն այդ տարիներին կոչվում էր Մերձավոր Արևելքի Նպաստամատույց: Նա նաև պատմեց Ղազիրի մանկատան և դրա տնօրեն Յակոբ «Պապաե Կյունցլերի անձնուրաց զոհաբերության մասին` ցուցադրելով գերմանացի միսիոներ Յոհաննես Լեփսիուսի 1920-ական թվականների ֆիլմից հատվածներ, որտեղ պատկերված էր կյանքը Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի որբանոցներում և փախստականների ճամբարներում: Ղազիրի մանկատունը կառուցվել ու գործել է Մերձավոր Արևելքի Հիմնադրամի կողմից և դեռ գործում է որպես դպրոց մինչ օրս:

Վերջերս հրատարակված «Նախագահ Քալվին Քուլիջը և հայ որբերի գործած գորգըե գրքի հեղինակ դոկտոր Հ. Մարտին Դերանյանը ներկայացրեց «քույր գորգըե և պարզաբանեց, թե ինչպես նա ծանոթացավ այդ գորգի պատմությանը ու ինչով է այն կարևոր: «Այս պատմությանն առաջին անգամ ավելի քան քառասուն տարի առաջ իմ ուշադրությունը հրավիրեց Ալիս Յերնազյան Հայկը, ում ծնողների հետ իմ մայրը մտերիմ է եղել Թուքրիայի Ուրֆա քաղաքում տեղի ունեցած Ցեղասպանության ժամանակ՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներինե, նշում է հեղինակն իր գրքում, շարունակելով՝ «Հենց Ուրֆայում է Յակոբ «Պապաե Կյունցլերը, որը հիշատակվում է որպես «Հայ որբերի հայրե, փրկում իմ մորը 1916թ. ու օգնում նրան հասնել Հալեպ»:

«Համագումարը կոչ է անում վարչակազմին հպարտորեն և պատշաճ կերպով ցուցադրել Հայոց պատմության այս թանկարժեք մասնիկը, քանի որ այս պատմական գորգը խորհրդանշում է Ամերիկայի մարդասիրական միջամտության պանծալի էջը և Ամերիկայի ու հայ ժողովրդի միջև հարատև կապերըե,- հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում