20-րդ դարի կեսերին ամբողջ աշխարհում տեղի է ունեցել180 հակամարտություն՝ կապված ջրային պաշարների հետ: Դրանցից շատերը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում էին: Ամենայն հավանականությամբ, ապագայում Մերձավոր Արևելքում վեճերի առարկա կարող է դառնալ հենց ջուրը և ոչ թե նավթը: Այս մասին գրում է RT-ն:
Առնվազն երեսուն տարի Գոլանի բարձունքներում ապրող Բաբի Կաբալոն իր սեփական խաղողի այգիներից խաղաղ հավաքելով՝ գինի է քամում և այն պահում մառանում, որ նախկինում սիրիական բունկեր էր: Նա, սակայն, գիտի, որ առանց ջրի իր մոտ ոչինչ չէր ստավի:
Անձրևաջուրը թափվում է Հորդանան գետ, որից էլ Իսրայելը վերցնում է իր ջրային պաշարների երեք քառորդը: Այդ վիճելի տարածքը նախկինում պատկանել է Սիրիային, սակայն վեցօրյա պատերազմի արդյունքում նվաճվել է Իսրայելի կողմից: Բնակիչները գիտեն, որ այդ տարածքը շատ կարևոր է Իսրայելի համար:
Սովորաբար նա, ով վերահսկում է ջուրը, վերահսկում է նաև դրա շուրջ գտնվող տարածքը:
«Երբ մի քանի անկախ պետություններ վերահսկում են մեկ ջրային պաշարը, միշտ էլ հակամարտության հավանականություն կա: Նման խնդիրները պետք է նախապես լուծել, հակառակ դեպքում դրանք կարող են դուրս գալ վերահսկողությունից»,- ասել է Իսրայելի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր Մարտին Շերմանը:
Չորային Մերձավոր Արևելքում ջուրը երբեմն ալմաստից թանկ է:








































