«Մենք հրաժեշտ ենք տվել 2013 թվականին. անցյալ կդառնա ուրախություններով ու տխրություններով լեցուն ևս մեկ տարի: Այն արժևորվեց բազմաթիվ ձեռքբերումներով և հիշարժան իրադարձություններով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապոթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը:
«Ասում են՝ այս տարին փայտե ձիու տարի է: Մաղթում եմ, որ այն լինի հաջողակ և արգասաբեր տարի մեր ազգի համար. թող խաղաղությունն ու բարօրությունը ուղեկցեն մեր երկրին, և թող յուրաքանչյուր հայ օջախում ջերմության և ուրախության պակաս երբեք չլինի։ Թող նոր տարին ազդարարող 12 զանգերը սիրո, ներդաշնակության և բարեկեցության սկիզբը լինեն»:
Վրեժ Շահրամանյանը մաղթում է, որ 2014 թվականն իր հետ բերի անսահման սեր, որն այսօր շատ է պակասել, երջանկություն, որը ջերմացնում է մեր հոգիները, խաղաղություն, որն անհրաժեշտ է աշխարհին, վստահություն, որը մեր սրտերի լույսն է:
Ցանկանում եմ, որպեսզի այս Նոր տարին Հայաստանին բերի խաղաղություն, միասնություն, սեր և հավատ: Թող բոլորիս ընտանիքներում տիրեն բարօրությունը, խաղաղությունը, լավատեսությունն ու քաջառողջությունը»:








































