Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է ոչ օրինական քրեական հետապնդում». Քոչարյանի պաշտպանների հայտարարությունը

Ինչպես հայտնի է, 11.09.2018 թվականին համացանցի միջոցով տարածվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների ձայնագրություն, որը լույս է սփռում Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քննվող քրեական գործի և, մասնավորապես, նրա կալանավորման գործընթացների ստվերային կողմի վրա:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել են ինչպես հեռախոսային խոսակցությունները պարունակող նյութը, այնպես էլ այդ նյութի բովանդակությանը առնչություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեկնաբանությունները: Կատարված ուսումնասիրությունները մեզ այժմ հիմք են տալիս պնդելու, որ քրեական գործի քննության, ներառյալ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ընթացքում թույլ են տրվել նրա իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումներ:

Որից ելնելով, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները անհրաժեշտ են համարում արձանագրել հետևյալ իրողությունները.

ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների ձայնագրության վերաբերյալ նրանց կողմից ասուլիսի ժամանակ տրված պարզաբանումներից հստակ երևում է, որ այդ ձայնագրության բովանդակությունն ամբողջությամբ իրական է, այսինքն՝ կեղծված կամ մոնտաժված չէ: Այդ խոսակցություններն իրականում եղել են և ունեցել են հենց այդ բովանդակությունը:

Խոսակցությունների բովանդակությունից պարզ է դառնում, որ կալանավորման հարցը քննող՝ առաջին ատյանի դատարանի դատավորը նախապես իր անելիքները համաձայնեցրել է ՀՀ ԱԱԾ տնօրենի հետ: Այդ մասին է վկայում ՀՀ ԱԱԾ տնօրենի հետևյալ արտահայտությունը. «Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի մի հատ նայի սաղ գործը»: Հատկանշական է ԱԱԾ տնօրենի արհամարհական վերաբերմունքը առաջին ատյանի դատարանի դատավորի հանդեպ, որը դրսևորվել է հետևյալ նախադասության մեջ.

«Մի խոսքով, դատավորը, ով որ պիտի կալանքը տա, դրան ասել եմ դուխով, բա մի հատ հիմքերը պրոստը նայեմ պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ էն անեմ»:
Խոսակցությունների բովանդակությունից նաև պարզ է դառնում, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը անձի կալանավորման վերաբերյալ ուղղակի ցուցում է տվել առաջին ատյանի դատարանի դատավորին: Այդ մասին է վկայում ՀՀ ԱԱԾ տնօրենի հետևյալ արտահայտությունը. «Ասի նայի հիմքերը, կզանգես, բայց կալանքը ուզես չուզես պըտի տաս»:

Ուշադրության է արժանի նաև խոսակցության հետևյալ հատվածը. «Գնա վարչապետի հետ խոսա էլի, ընգեր։ Որտև ես խնդրել եմ, որ տանեն կալանքի»: Ասվածից երևում է, որ Վարչապետը նույնպես ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակից է եղել այս գործով կիրառվելիք խափանման միջոցների հարցի քննարկմանը:

Խոսակցությունների բովանդակությունից նաև պարզ է դառնում, որ կալանավորումը կիրառվում է ոչ թե օրինական նպատակով՝ անձի փախուստը, քննությանը խոչընդոտելը կան հանցանք կատարելը կանխելու համար, այլ այն նպատակով, որպեսզի անձին ստիպել ցուցմունք տալ ինքն իր կամ գործով անցնող մեկ այլ անձի դեմ: Այդ մասին է վկայում ՀՀ ՀՔԾ պետի հետևյալ արտահայտությունը. «Հա, հա ընգեր, էսի կալանքը որ տանք ․․․Տան նոռմալ, սաղ կսկսեն գրել ընգեր»:

Հետագայում, այս հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ արված հրապարակային հայտարարությունների ժամանակ այդ խոսակցությանն առնչվող պաշտոնատար անձանց կողմից տրվել են այնպիսի պարզաբանումներ, որոնք իրենց էությամբ ոչ պակաս կարևոր տեղեկատվություն են պարունակում կատարված ապօրինությունների վերաբերյալ, որքան բուն ինքը՝ հեռախոսային խոսակցությունը:

Մասնավորապես, մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԱԾ տնօրենը ժխտեց սույն գործի առնչությամբ իր և առաջին ատյանի դատարանի դատավորի միջև հեռախոսային խոսակցությունների փաստը: Առաջին ատյանի դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը, ով կալանավորել էր Ռոբերտ Քոչարյանին, նույնպես հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ, որում ժխտեց իր և ԱԱԾ տնօրենի միջև որևէ խոսակցության փաստի առկայությունը: Այնինչ Վարչապետը, ՀՀ Ազգային ժողովում այդ ձայնագրության հետ կապված տված իր պարզաբանումների մեջ, ի թիվս այլնի, նշել է. «ստացել եմ զանգել ԱԱԾ տնօրենից, որ հիմա էլ դատական համակարգն ա տրիվոգա դրել էսպես ասած, տարբեր բաներ են ասում, ընդհուպ ասում են, որ գործը ջուր ա բան չկա տակը, ես էլի զանգել եմ ՀՔԾ պետին, ասել եմ ասում են ահազանգ կա, չգիտեմ ինչ դատավոր զանգել ա, թե չգիտեմ … անկեղծ ասած մինչև հիմա չգիտեմ էլ զանգել ա, չգիտեմ էտ կոմունիկացիան ոնց ա եղել, մանրամասներն երևի էական էլ չի, ասել եմ, որ գիտեք ասել են սենց բան կա, ասում էն, որ լավը չի գործը պինդ չի, ինքը ասել ա, որ գիտեք մենք քննչական մարմին ենք և գիտենք ինչ ենք անում»:

Վարչապետի ելույթի այս հատվածով ի ուղղակիորեն հաստատվում են հեռախոսային խոսակցությունների այն դրվագները, որոնցից երևում է, որ դատավորը, նախքան կալանավորման մասին որոշում կայացնելը, իր գործողությունները համաձայնեցներ է քրեական հետապնդման մարմինների ղեկավարների հետ: Ինչը ոչ պակաս կարևոր է՝ նախքան կալանավորման մասին որոշում կայացնելը առաջին ատյանի դատարանի դատավորը, պարզվում է, զգուշացրած է եղել այդ մարմինների ղեկավարներին ու վերջիններիս միջոցով նաև Վարչապետին, որ քրեական գործը հիմնավոր չէ, այսպես ասած՝ «ջուր ա, բան չկա տակը»:

Այսինքն՝ նույնիսկ առաջին ատյանի դատարանի այն դատավորը, ով կալանավորել է Ռոբերտ Քոչարյանին, ունեցել է այն համոզմունքը, որ մեղադրանքը հիմնավորված չէ և իր այդ մտահոգությունը հասցրել է երկրի բարձրագույն իշխանությանը: Որին ի պատասխան, ինչպես կրկին հետևում է հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունից, ստացել է պատասխան. «կալանքը ուզես չուզես պըտի տաս»:

Ասվածից պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է ոչ օրինական քրեական հետապնդում, իսկ նրա կալանավորման գործընթացները տեղի են ունեցել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի աննախադեպ խախտումներով: Հաստատվել են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ամենահոռետեսական մտավախությունները, կապված սույն գործի ընթացքը ուղղորդված լինելու և դրա ելքը ի սկզբանե կանխորոշված լինելու վերաբերյալ:

Մտահոգություն է առաջացնում նաև այն հանգամանքը, որ հանրության մեջ սերմանվում է այն մոտեցումը, որ կան անձիք, ում իրավունքները կարելի է խախտել, իսկ այդպիսի անձանց խախտված իրավունքները պաշտպանելուն ուղղված գործողությունները դիտարկվում են որպես «դավաճանություն», «դիվերսիա», այդ անձիք պիտակավորվում են որպես «սևեր» և նրանց շուրջ փորձ է արվում ձևավորել անհանդուրժողականության մթնոլորտ: Նույն մեթոդներով փորձ է արվում ճնշումներ կատարել նաև դատավորների վրա, օրինական դատական ակտ կայացնողների նկատմամբ ձևավորելով «ժողովրդական ցասման» ակցիաներ, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը չի փորձում պաշտպանել դատավորների անկախությունը հենց այս փուլում, երբ դրա դեմ ոտնձգությունները հասել են գագաթնակետի:

Այս ամենի ֆոնի վրա անհասկանալի է դառնում մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների և անհատ իրավապաշտպանների լռությունը: Տպավորություն է ստեղծվում, որ Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները սկսել են կրել անձնավորված բնույթ:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմում են բոլոր պատկան մարմիններին՝ սույն հայտարարության մեջ մատնանշված փաստերին համարժեք իրավական գնահատականներ տալու և հետագայում նմանօրինակ իրավիճակները բացառելու կոչով:

Ռոբետ Քոչարյանի՝ քրեական գործով պաշտպաններ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում