«Մարդիկ մտածել են, որ կարևորը իրենց ավտոտնակն է, և այդ մի ավտոտնակով ոչինչ չի փոխվի: Այդպես գումարվել է, և մեր բակերը դարձել են ավտոտնակապատված, վերացել է խաղահրապարակը»,- ասաց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը:
Թեկնածուի խոսքով՝ իրենք ստեղծելու են միջավայր, որպեսզի մարդիկ ինքնադրսևորվեն, ինքնարտահայտվեն. «Մեր ժողովուրդը գաղափարների պակաս չունի: Այդ գաղափարները կծնվեն և կստեղծեն աշխատանք, բիզնես: Մենք շահագրգռված ենք, որ մեր քաղաքացին հարստանա»:
Դիտարկմանը՝ ընտրվելու դեպքում ծանր ժառանգություն եք ստանալու որպես քաղաքապետ, Արտակ Զեյնալյանն ասաց. «Ծանր ժառանգությունը բոլորինս է: Մենք տարիներ շարունակ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով բավարար ներդրումներ չենք կատարել Երևանի վրա, և Երևանը քայքայվել է: Դա բոլորիս ժառանգությունն է, ընտրված քաղաքապետինը չէ: Սա մե՛ր պրոբլեմն է, և մենք պիտի այն լուծենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































