Քենդիս Սվեյնփոլն այժմ իր փառքի գագաթնակետին է գտնվում. հարավաֆրիկացի սուպերմոդելը անընդհատ հայտնվում է գովազդային տարբեր արշավներում, անընդհատ նկարահանման մի հրապարակից մյուսն է տեղափոխվում: Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ այս տարվա Victoria’s Secret-ի ֆոտոշարքի առաջին հերոսուհին հենց նա է դարձել:
25-ամյա Սվեյնփոլը ներկայացրել է ոչ միայն ներքնազգեստի հայտնի բրենդի նմուշները, այլև ցուցադրել է իր անթերի կազմվածքը:
Դատելով համացանցում հայտնված լուսանկարներից՝ մոդելը ոչ միայն աշխատել է նկարահանման հրապարակում, այլև դրանից հաճույք է ստացել:










































