Միլանի «Ինտեր»-ը կորցրել է «Չելսի»-ի և «Տոտենհեմ»-ի համաձայնությունները ստանալու հույսը` ֆուտբոլիստներ Խուան Մատայի և Էրիկ Լամելայի տեղափոխության համար:
Այժմ միլանյան ակումբը սևեռել է ուշադրությունը «Սաութհեմփթոն»-ի հարձակվող Պաբլո Օսվալդոյի վրա:
«Ինտեր»-ի ղեկավարները ցանկանում են վարձակալել իտալացի ֆուտբոլիստի իրավունքները` 15 մլն եվրոյով այն գնելու իրավունքով: Football Italia-ի տեղեկությունների համաձայն` գործարքը կարող է կայանալ առաջիկա օրերին:



































