Լուսանկարիչ Լառա Ջո Ռեգանը՝ Լոս Անջելեսից, ժպիտ կպարգևի ձեզ 2014թ. իր վերջին օրացույցի միջոցով, որոնց վրա պատկերված են երթևեկության մեջ գտնվող շներ՝ հաղորդում borepanda.com-ը:
World Press Photo-ի դափնեկիրն (2000թ.) ի սկզբանե նկարել է շների, այնուհետև առցանց հայտարարություններ տվել՝ ֆոտոշարքի համար տարբեր ցեղատեսակի շներ գտնելու նպատակով:
Երկու այլ մարդկանց աջակցությամբ, որոնցից մեկը վարել է ավտոմեքենան, իսկ մյուսն ապահովել շների անվտանգությունը, լուսանկարիչը փոխանցել է այն ուրախությունը և հուզմունքը, որ վերապրում են շները ավտոմեքենայով երթևեկելիս:









































