Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին գոհ է իր օգնականի` Զինեդին Զիդանի կատարած աշխատանքից: Իտալացի մասնագետը նշել է, որ «արքայական ակումբ»-ի հարձակման գծի հաջող խաղը պայմանավորված է Զիդանի ջանքերով:
«Զիդանն անհատական աշխատանք է իրականցնում: Ժամանակ առ ժամանակ նա աշխատում է հարձակվողների հետ` ցույց տալով նրանց դեպի դարպաս հարվածներ կատարելու հմտությունները, հակառակորդի պաշտպաններից ազատվելու տարբերակները և խաղի այլ տարրեր:
Կարծում եմ` Զիդանի աշխատանքն արդեն տվել է իր արդյունքները: Օրինակ, դրա շնորհիվ բավականաչափ առաջընթաց է գրանցել Խեսեն: Օրինակները բազմաթիվ են»,- Marca-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը:




































