Հայտնի են դարձել որոշ ռեկորդներ, որոնք 2019-ին ներառվելու են Գինեսի ռեկորդների գրքի թարմացված հրատարակության մեջ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Նոր հրատարակության մեջ կլինեն երկու շուն. կատաղած Պերոն Մերիլենդից, որ կարողանում է ցատկել 191,7 սմ դեպի վեր: Երկրորդ շունը՝ Ջերոնիմոն, կարող է պարանների միջով մեկ րոպեում 128 անգամ ցատկել:

Կալիֆորնիայի բնակիչ Բեթի Գոթհարտը դարձել է ճոճվող սարքի վրա վարժություններ անող ամենատարեց մարդն աշխարհում:

83-ամյա Սումիկո Իվամուրան Տոկիոյից ամենատարեց ակումբային դիջեյն է:

Բրիտանուհի Էլիզաբեթ Բեթսին ստեղծել է աշխարհում ամենամեծ շյուղը, որը երկարությունը 4,4 մետր է:










































