Monday, 13 05 2024
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը

Նիկոլ Փաշինյանի նուրբ ակնարկը. ճակատագրական սաբոտաժի խնդիրը

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է ընտրակեղծարարության համար պատժամիջոցների խստացում նախատեսող օրինագիծը, որը խորհրդարանի արտահերթ ընտրությունից առաջ օրենսդրական փոփոխությունների, այսպես ասած, լայն փաթեթի մաս է: Ընտրակեղծարարության համար պատժի խստացումը, անշուշտ, կարևոր քայլ է, որի նպատակը, իհարկե, խորքային առումով պետք է լինի, ի վերջո, ընտրական մշակույթի ձևավորման հիմք նախապատրաստելը: Վերջին հաշվով, հնարավոր չէ անընդհատ մահակի օգնությամբ պահել ընտրական համակարգը, այն պետք է պահվի հանրային գիտակցության վրա: Բայց, մյուս կողմից, հնարավոր չէ ձևավորել այդ գիտակցությունը, եթե հնարավորինս չի սահմանափակվել այդ գիտակցությունը տարիների ընթացքում քայքայած և քայքայող տարրերի գործունեության դաշտը, և չի սահմանվել պատժի այնպիսի զգացում, որը մարդկանց կստիպի մտածել որևէ քայլից առաջ, պատկերացնելով և կշռադատելով ռիսկը՝ հնարավոր էֆեկտի կամ դիվիդենտի համեմատ:

Մյուս կողմից՝ անհրաժեշտ է արձանագրել նաև ամենակարևորը, թերևս: Խոսքը օրենսդրության իրավակիրառական պրակտիկայի արդյունավետության մասին է, որովհետև, խոշոր հաշվով, հայաստանյան ներկայիս օրենսդրությունն ինքնին թույլ է տալիս ապահովել ընտրական համակարգի արդարացի, ազատ գործունեություն: Այլ հարց է, որ չկան վերահսկողության այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովեն հանրային վստահություն այդ համակարգի աշխատանքի հանդեպ: Մինչ այժմ այնպես չի եղել, որ ընտրախախտումները չեն նկատվել, կամ ընտրախախտումների համար մեղադրվող, կասկածվող անձինք պատասխանատվությունից խուսափել են օրենքի ուժով: Հակառակը, նրանք պատասխանատվությունից խուսափել են, որովհետև չի կիրառվել օրենքը, չի ապահովվել պատժի արդյունավետ մեխանիզմի կիրառումը:

Այսինքն՝ ակնհայտ է, որ այստեղ խնդիրն ունի երկու ծայր, և, մի կողմից, նեղացնելով այսպես ասած ընտրակեղծարարների մանևրի տեղը, մյուս կողմից, իհարկե, առաջնային ուշադրությունը պետք է կենտրոնացնել վերահսկողական մեխանիզմների վրա, այդ թվում թե՛ իրավապահների, թե՛ քաղաքացիական վերահսկողության կառույցների: Եվ այս տեսանկյունից, այս երկսայր իրողությունների տեսանկյունից արժե, թերևս, խոսել մի հատկանշական հանգամանքի մասին, որի մասին սեպտեմբերի 6-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերում որոշակիորեն ակնարկել է նաև Նիկոլ Փաշինյանը: Նա ասել էր, որ իր խնդիրն է ձևավորել ինստիտուցիոնալ այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովեն, կերաշխավորեն ժողովրդի իշխանությունը անգամ այն դեպքում, երբ ժողովրդի թեկնածու համարվող Փաշինյանը չի լինի իշխանության: Նիկոլ Փաշինյանը այդ ինստիտուցիոնալ երաշխիքների ձևավորումն էր դիտարկել իշխանությունը թողնելու պայման: Այստեղ արժե նկատել մի հանգամանք: Եթե արտահերթ ընտրության գնում ենք վարչապետի հրաժարականի հայտնի մեխանիզմով, ապա ստացվում է մի իրավիճակ, երբ ընտրական գործընթացը կազմակերպվում է, այսպես ասած, ժամանակավոր պաշտոնակատար կառավարության և վարչապետի պայմաններում: Ու այստեղ առաջանում է հարցը, թե այդ պայմաններում արդյո՞ք կան երաշխիքներ, որ իրավապահ համակարգը իրեն կպահի այնպես, ինչպես պետք է, որ ընդհանրապես վերահսկողական գործառույթ ունեցող պետական կառույցները, որոնք պետք է ապահովեն ընտրության օրինականություն, կպահեն իրենց այնպես, ինչպես պետք է:

Այս հարցը, հատկապես առկա է՝ հաշվի առնելով այն, որ այդ համակարգերում դեռևս բազմաթիվ են սեգմենտներ, որոնք գործնականում նախկին համակարգի «կրողներ» են, և ընտրությանն ընդառաջ ընտրական օրենսդրության փոփոխություններին զուգահեռ, ըստ երևույթին, հասունանալու է նաև այդ ոլորտներում կադրային փոփոխությունների հարցը, նախընտրական ճակատագրական սաբոտաժների չբախվելու համար: Այսինքն, խնդիրն այստեղ այն չէ, որ կարող են առաջանալ ֆորս-մաժորային հանգամանքներ խորհրդարանի անորոշ մեծամասնության առումով, այլ նաև պետական կառավարման համակարգի ամենևին չերևացող շերտերում, որտեղ կան լուծելու շոշափելի հարցեր, ընդ որում՝ ոչ միայն զուտ ընտրական, այլ նաև կառավարման էֆեկտիվության տեսանկյունից: Սա կարևոր է արձանագրելու համար, որ խնդիրը չպետք է լինի «օտարին» զուտ «յուրայինով» փոխարինելը, այլ կադրերով, որոնք, մի կողմից, չեն լինի հին համակարգի կրողը, բայց մյուս կողմից՝ կլինեն պրոֆեսիոնալ, բանիմաց և կապահովեն ոչ միայն հավատարմություն, այլ աշխատանքային բարձր արտադրողականություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում