Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Տիգրան Պասկևիչյան. Տոնը կգտնի մեզ

Նոր տարին՝ Սուրբ Ծննդյան տոնի հետ ձեռք-ձեռքի տված, եկան ու անցան: Նույնիսկ 11-օրյա արձակուրդը, որը կառավարությունը նվեր էր արել Օ’Հենրիի «Մոգերի պարգեւները» պատմվածքի օրինակով, չօգնեց ընկալել տարիների այս հերթափոխը:

Լավ ապրելու ցանկությո՞ւնն է կորել, թե՞ տոնի հմայքը: Հարցերի այս զույգին դժվար է պատասխանել առանձին-առանձին, որովհետեւ մեկը մյուսի ե՛ւ պատճառն է, ե՛ւ հետեւանքը: Լավ ապրելու ցանկությունն, ի վերջո, տոնի սպասումն է: Տոնն էլ, իր հերթին, լավ ապրելու ցանկության խթանիչը:

Պատճառահետեւանքային այս փակուղում ձեռները ծալած նստել հնարավոր չէ. թեեւ երկար, չպատճառաբանված երկար արձակուրդը մղում էր ծուլության, ծուլությունն էլ իր հերթին՝ վհատ ու վատ մտքերի:

Երբեք այսքան շատ ու այսքան պատճառավոր դատողություններ չէի լսել ահաբեկչության անհրաժեշտության մասին, որքան այս Ամանորի սեղանների շուրջ: Երբեք դանակը ոսկորին այսքան մոտ չէի տեսել, որքան այս տարի: Ջանք ու եռանդս գործի դրած համոզում էի, որ ահաբեկչությունը հարց չի լուծում, ի պատասխան հնչում էր՝ «ելքն ասա՛» պահանջը: Ամեն ինչ անում էի խոսակցությունը սեղանից հեռացնելու համար, բայց շատ չանցած հայտնվում էր մի ծանոթ կամ անծանոթ հյուր ու նորից սկսում նույնը:

Ինչ-որ պահի որոշեցի այլեւս չայցելել ծանոթ-բարեկամների՝ թող նեղանան, ի՞նչ անեմ: Դա էլ չօգնեց: Քանի որ հարկադրյալ արձակուրդի օրերին չէի կարող տանը փակված մնալ, դուրս եկա փողոց: Փողոցում պատահող ծանոթները՝ քեզ դնելով քաղաքական կարեւոր որոշումներ կայացնողի տեղ (ցավոք, թերթում հոդված գրողն ու քաղաքական գործիչը դեռ չեն տարբերվում), պահանջում էին ելքն ասել՝ վրիժառու ծրագիրը լեզվի տակ պահած:

Ի՞նչ արտառոց բան էր եղել, որ այսպես զայրացել էին մարդիկ: Ի՞նչ վատ երազ էին տեսել Նոր տարվա գիշերը: Դեկտեմբերի վերջին խանութներն ու շուկաները մեղվանոցից չէին տարբերվում, հրապարակի տոնածառի մոտ էլ, ոնց որ թե, ահագին մարդ կար: Տպավորություն էր, որ նրանք առաջվա նման ինքնամոռաց տրվել են սեղանները լցնելու մրցակցությանը եւ երեխաների մանկության հուշերը կերտելու գործին: Բայց դա սովորույթի տպավորությունն էր:

Իրականում մարդիկ գիտակցել են լավ ապրելու ցանկության կորուստը: Եւ գիտակցելով՝ կորցրել տոնը: Ցանկության կորուստը վերջն է: Առանց ցանկության ոչինչ չի շարժվում: Եւ վերջն իրականացած տեսնելու համար են ահաբեկիչները՝ լինեն իռլանդացիք, բասկերը, սփյուռքահայ մերոնք, թալիբները կամ չեչենները, գնում զոհաբերման: Ահաբեկչությունն այն դեպքն է, երբ բոլորը՝ ահաբեկողն ու ահաբեկյալը, դատապարտված են: Այդ դեպքում, ուրեմն՝ դժվար է խոսել ցանկության կամ նպատակի մասին:

Հեղափոխության եռանդը լերդացել է սեւեռուն գաղափարի մեջ: «Այսօր կամ երբեք» ասողին «երբեք»-ն ավելի հաճախ է պատահում, ինչպես մահը՝ «Մահ կամ ազատություն» կարգախոսը հնչեցնողին: Բանն այն է, որ «երբեք»-ը, թեեւ կապ ունի ժամանակի հետ, ժամանակային տարածություն չէ: Դա պարզապես «այսօր»-ի վրա դրված շեշտն է՝ կտրուկ գործողության հետ թյուրիմացաբար նույնացող: Եւ այդ «երբեք»-ն է «այսօր»-ը դարձնում նեղվածք: «Այսօր»-ն իրականում վաղն է, եթե վախճանից բացի այլ տեսք ունի:
Երբ «այսօր»-ը դառնում է գերնպատակ, ցանկությունները կորում են, մնում է միայն տոնի առատ մնացորդը: Երբ «այսօր»-ը դառնում է գերնպատակ, ընթացքն էլ վերածվում է հապաղման:

Հավատացյալի առավելությունն անհավատի նկատմամբ Աստծո ներկայությունն ընկալելը չէ սոսկ, այլ այդ Ներկայությանը ներկայությամբ պատասխանելը: Հակառակ դեպքում՝ ստացվելու է հայտնի անեկդոտի պես, երբ Աստված վերեւից նայելով զարմանում է. «Սրանք նորից հույսն իմ վրա են դրել»:

Ներկայությանը ահաբեկչությամբ չես պատասխանի: Ներկայությանը պիտի պատասխանես ծուլությունը հաղթահարելով, վհատությունը հեռու քշելով, անձանձիր ու անխոնջ դիմակայությամբ: Թե չէ ահաբեկչությունն ի՜նչ. թըխկ ու վերջ:

Այս վիճակը՝ ցանկությունն ու տոնը կեղեքող այս դրությունը, մի օրում չի ստեղծվել, մի ամսում չի ստեղծվել, ոչ էլ՝ մի տարում, որ «թըխկ» անելով փոխվի: Տասը տարին, մեր աչքի առջեւ է ու մեր կյանքն է, մինչդեռ 110 ու 1010 տարիները մեր բեռն են: Ու «թըխկ» անելով՝ էդ բեռը չես իջեցնի ուսիցդ: Հոգնած լինելը բեռից հրաժարվելու պատճառ չէ, որովհետեւ էդ պարկի մեջ աղբն ու գոհարը խառնված են, էդ պարկի մեջ նենգությունն ու սրբությունը՝ միահյուսված լինելու աստիճան, մերձ են, էդ պարկի մեջ գոյատեւման բնազդն ու ապրելու ցանկությունը առանձնացած չեն:

Հոգնած լինելը պատճառ չէ, եթե միամիտ չես ու չես կարծում, որ վաղը առավոտյան արթնանալու ես ու ամեն ինչ փոխված ես տեսնելու: Հեշտ լիներ՝ երեկ կլիներ, կամ 10 տարի առաջ, կամ 110, կամ էլ՝ 1010: Հեշտ չի:

Հեղափոխությունը կինոյի սեանս չի, որ սկսվի ու ավարտվի: Ընդդիմադիր գործիչներն էլ էդ կինոյի հերոսները չեն, որ սպիտակ ձիով գան, «թըխկ-թըրըխկ» անեն ու Happy end լինի: Մենք էլ ուրախանանք, հուզվենք, հպարտանանք ու նման բաներ: Կինոն սպառողի համար է, հեղափոխությունը՝ մարդու:

Թող հանրահավաքներ լինեն, երթեր լինեն, նստացույցեր լինեն, թող շարժում լինի, մենք կգանք,-հիմա կասեն շատերը՝ նրանք, ովքեր հոգնել են դանդաղ այս ընթացքից: Բայց հեղափոխությունը մարդկանց կուտակումը չէ, ոչ էլ՝ մարմինների շարժումը: Հեղափոխությունը լավ ապրելու ցանկությունն է, որ լինում է ոչ թե նշանակված օրերին ու ժամերին, այլ՝ ամեն օր: Եթե լավ ապրելու ցանկությունը չեղավ, նոր տարիները կրկին ու վերստին լինելու են խոզի բուդ ու տոլմա ուտելու հոգնեցնող միջոցառում: Ցանկությունը եղավ՝ տոնը կգտնի բոլորիս:

Տիգրան Պասկևիչյան

2010թ. հունվարի 14, Հայկական Ժամանակ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում