Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

Հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխվում է Եվրոպական դատարանի հարթություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը տեղափոխվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևաչափ, որտեղ կողմերից յուրաքանչյուրը հարյուրավոր անհատական բողոքներ է ներկայացնում՝ մեղադրելով հակառակ կողմին անմարդկային վերաբերմունքի և խտրականության դրսևորման մեջ:

Երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ Լեռնային Ղարաբաղի պատճառով, որի հայկական բնակչությունն այն անկախ պետություն է հռչակել: Լեռնային Ղարաբաղն այդպես էլ ոչ մի պետության կողմից չի ճանաչվել, իսկ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ այն իր տարածքի մասն է:

Փորձագետների խոսքերով, հակամարտության կարգավորման բացակայության պայմաններում, երկու կողմերն էլ փորձում են քաղաքական միավորներ ձեռքբերել՝ ձգտելով հաղթանակ տանել մեկը մյուսի դեմ իրավական պայքարում:

Եվրոպական դատարան ներկայացված հայցերի մեծ մասը վերաբերում են 1994թ. զինադադարի հաստատմամբ ավարտված պատերազմի ընթացքում կրած վնասներին ու կորուստներին, սակայն նոր բողոքի հայցերի մշտական հոսքը շարունակվում է:

Ներկայում ընթացքի մեջ են գտնվում «Չիրագով և ուրիշներ ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» միմյանց համարյա նույնությամբ կրկնօրինակող դատական հայցերը, որոնց նախնական լսումները տեղի ունեցան Ստրասբուրգում 2010 թվականի սեպտեմբերին՝ նույն օրը: Երկու դեպքում էլ հայցվորները պնդում են, որ խախտվել են Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի հոդվածները, որոնք ամրագրում են գույքի օգտագործման, ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի, արդար դատական գործընթացի իրավունքները և բացառում խտրականության դրսևորումը:

«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործում հայցվորը բողոքում է ոչ մարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի և դավանանքի ազատության խախտման դեմ, վերջին մեղադրանքը վերաբերում է Ադրբեջանում հայկական գերեզմանատների ոչնչացմանը:

Հայցվորը՝ Մինաս Սարգսյանը, արդեն մահացել է, սակայն վերջինիս դատական գործով շարունակում է զբաղվել նրա այրին:

Ներկայում ընթացքի մեջ են գտնվում բազում հայցեր, որոնց միջոցով ադրբեջանցիները և հայերը միմյանց մեղադրանքներ են ներկայացնում:

Ադրբեջանում մտահոգություններ են հնչում ղարաբաղյան պատերազմի ժամանակ փախստական դարձած հարյուր հազարավոր մարդկանց վերաբերյալ, ովքեր դեռևս հնարավորություն չունեն վերադառնալ իրենց բնակավայրերը:

71-ամյա Ահմեդ Շիրինովը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքելով, որ կորցրել է իր գույքը 1993 թվականին Ջեբրայիլի շրջանում հայկական ուժերի հարձակման ժամանակ:

«Հայերը ոչնչացրել են իմ տունը, ագարակը և անասուններին: Այդ բոլոր շինությունները ինքս եմ կառուցել և մեկ օրում բոլորը կորցրեցի: Սա չպետք է անպատիժ մնա, այդ պատճառով, որոշեցի դիմել միջազգային դատարան», – պատմում է Շիրինովը:

Նման դեպքերում դատարանում գույքի նկատմամբ սեփականության իրավունքն ապացուցելը շատ բարդ է, քանի որ Շիրինովի նման, շատերն այնպիսի հապճեպությամբ են հեռացել իրենց բնակարաններից, որ անձնական փաստաթղթերն էլ իրենց հետ չեն վերցրել:

1988-ին Հայաստանի Կապանի շրջանից գաղթած Թեյուբ Բաբայևը նույն իրադրության մեջ է հայտնվել:

Քանի որ Բաբաևը բնակվել է անմիջականորեն Հայաստանի տարածքում, ոչ թե Ղարաբաղում կամ նրա վերահսկողության տակ գտնվող հարակից շրջաններում, կարող է հույսը դնել միայն փոխհատուցման վրա, եթե նրա գործը հասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Հարկադրաբար տեղահանվածները հույս ունեն վաղ թե ուշ վերադառնալ տուն, եթե ոչ իրենք, ապա իրենց երեխաները կամ թոռները: Սակայն մենք նման հույսեր չունենք: Որպես Հայաստանից գաղթած փախստականներ, մենք երբեք չենք կարողանա վերադառնալ տուն», – դժգոհում է նա:

Հայաստանում մեծ ուշադրություն է գրավել Արթուր Բադալյանի դեպքը, որի փաստաբանները Մարդու իրավունքների եվրոպական դատարանում փոխհատուցում են պահանջելու Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի օգնությամբ երեք ամիս առաջ Ադրբեջանից Հայաստան վերադարձած նախկին գերու համար:

Փաստաբանները նշում են, որ Ադրբեջանը Հայաստանի քաղաքացուն, այն էլ՝ քաղաքացիական անձին, զրկել է ազատությունից, 2 տարի շարունակ անօրինական պահել է նրան իր տարածքում, անմարդկային վերաբերմունքի է արժանացրել՝ քաղցած պահելով սառը խցում, ենթարկել է պարբերական ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների:

Հայաստանի Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչը, երկու տարի առաջ սունկ հավաքելիս մոլորվելով անտառում, հատել էր հայ-ադրբեջանական սահմանը. չէր էլ նկատել, որ հեռանալով ընկերներից՝ անցել էր այն:

«Ինձ ստիպում էին, որ պատմեմ, թե հայկական բանակը ինչ հնարավորություններ ունի: Հրաժարվում էի: Ծեծում էին: Այնքան էին խփել ոտքերիս, որ չէի կարողանում կանգնել, քայլել, անգամ էլեկտրաշոկի միջոցով էին փորձում տեղեկություններ կորզել»,-վերհիշելով գերության մեջ անցկացրած երկու տարիները՝ Բադալյանը ցույց է տալիս ոտքերն ու նշում, որ հիմա էլ է դժվարությամբ քայլում:

Արթուր Բադալյանի գերության մասին Ադրբեջանը հայտարարել է նրա գերևարվելու վերջին կես տարում՝ 2010 թվականի նոյեմբերին: Արթուրի ընտանիքին նրա գտնվելու վայրի մասին առաջինը տեղեկացրել է նրան ադրբեջանական զորամասերից մեկում հայտնաբերած Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեն: Մինչ այդ նրա ընտանիքն ու Հայաստանի իշխանությունները տեղեկություններ չունեին Բադալյանի գտնվելու վայրի մասին:

Մայրը՝ Սուսան Բադալյանն, ասում է, որ որդին գերությունից հետո անհաղորդ է դարձել շրջապատի նկատմամբ. «Հետը խոսում ենք, չի արձագանքում: Լռակյաց է դարձել, հաճախ է զայրանում»:

Կինը՝ Լիլիթն, ասում է, որ ամուսինը գիշերները գրեթե չի քնում, գիշերն անց է կացնում լուռ՝ հայացքը հառած մի կետի:

«Ադրբեջանը պետք է նյութական փոխհատուցում տրամադրի Հայաստանի քաղաքացուն՝ անօրինական գերևարելու, խոշտանգումների ենթարկելու ու առողջությանը լուրջ վնասներ պատճառելու համար», – ասում է Բադալյանի փաստաբան Էդմոն Մարուքյանը:

Ադրբեջանի իշխանությունները, սակայն, հերքում են Բադալյանի գերության ընթացքում նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին մեղադրանքները:

«Խոշտանգումների մասին խոսելն անգամ ավելորդ է: Բադալյանի հայտարարությունները պարզապես աբսուրդ են», – նշել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավարի օգնական Թեյմուր Աբդուլլաևը:

Նույնիսկ եթե այս հայցերն ընդունվեն Եվրոպական դատարանի վարույթ, դրանց վերաբերյալ որոշումները կկայացվեն միայն մի քանի տարի հետո, քանի որ ներկայում դատարանում հայցերի թիվը խիստ մեծ է: Այսպես, «Չիրագով և ուրիշներ ընդդեմ Հայաստանի» հայցը ներկայացվել է ՄԻԵԴ 2005-ին, սակայն գործի նախնական լսումները սկսվել են միայն անցյալ տարվա աշնանը:

Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են նրանում, որ ՄԻԵԴ հայց ներկայացնելը քաղաքական նպատակներ է հետապնդում:

«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի քաղաքական հարցերով խորհրդատու Արման Մելիքյանն ասում է, որ Ադրբեջանի կողմից նման հայցեր ՄԻԵԴ ներկայացնելը քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ, այսպիսով՝ ադրբեջանական կողմը փորձում է չլուծված ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխել այլ հարթություն:

Մելիքյանը նշում է, որ եթե նման հայցերն ընդունվեն, ապա դրանց կհետևեն 1980-ականներին էթնիկ զտումների ժամանակ Բաքվից և Ադրբեջանի այլ քաղաքներից գաղթած հայերի բողոքները:

«Սակայն եթե բաքվի հայ փախստականի հայցն ընդունվեր, ապա հարց կծագեր, թե երբ այդ մարդը փախստական դարձավ, քանի որ դա ոչ թե պատերազմական գործողությունների ժամանակ է եղել (1989-1994թթ.), այլ ավելի վաղ՝ Ադրբեջանում էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով: Ու եթե նման հայց ընդունվեր քննարկման, կպարզվեր, որ դա պատերազմի խնդիր չէր, Հայաստանի ագրեսիայի խնդիր չէր, այլ սանձարձակ էթնիկ զտումների արդյունք, որը կապ չուներ պատերազմական գործողությունների հետ», – հավելում է Մելիքյանը:

Ադրբեջանում նույնպիսի մեղադրանքներ են հնչում Եվրոպական դատարան հայցեր ներկայացնող հայերի հասցեին:

«Հայաստանի քաղաքացիների՝ Եվրոպական դատարան ներկայացվող անհատական հայցերը զուտ քաղաքական բնույթ են կրում: Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ Հայաստանը որպես ագրեսոր կողմ են ճանաչում, իսկ ողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մասն է համարում: Հայերը փորձում են իրենց արդարացնել միջազգային հանրության աչքերում՝ ջանալով իրենց որպես հակամարտության զոհ ներկայացնել: Չեմ կարծում, թե այս հայցերը որևէ իմաստ ունեն», – ասում է խորհրդարանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավոր Մալահաթ Հասանովան:

Երկու երկրների իշխանությունները մեծ ուշադրությամբ են հետևում թե´ իրենց, թե´ հակառակ կողմի ներկայացրած ընթացիկ հայցերի իրադրությանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի ներկայացուցիչ Չինգիզ Ասկերովը նշում է, որ արդեն 600 ադրբեջանցի փախստականներ են բողոքներ ներկայացրել Հայաստանի դեմ, և նրանց թիվն օրեցօր աճում է:

Այնուամենայնիվ, ոչ բոլոր հայցերն են հասնում Եվրոպական դատարանի դահլիճ, քանի որ հայցվորները պետք է հաղթահարեն իրավական խոչընդոտները և անհրաժեշտ ապացույցներ ներկայացնեն:

«Այս ոլորտում աշխատող իրավաբանների թիվը խիստ փոքր է: Բացի այդ, մի խումբ խաբեբաներ տուժած քաղաքացիներին Եվրոպական դատարան ներկայացվող հայցադիմումների ձևեր են վաճառել: Նման ձևով կազմված փաստաթղթերը կասկածելի որակ են ունենում», – ասում է Ադրբեջանում գործող «Ժողովրդավարության և մարդու իրավունքների ռեսուրսային կենտրոն»-ի ղեկավար Ասաբալի Մուստաֆաևը:

Այսպես, ունեցվածքի կորստի վերաբերյալ բողոք ներկայացրած հայցվորները պետք է ոչ միայն ապացուցեն, որ այդ գույքն իրենց է պատկանել, այլև այն, որ գույքը դիտավորյալ կերպով խլել են իրենցից: Սա հատկապես դժվար կլինի ապացուցել Լեռնային Ղարաբաղի տարածքում, որը դուրս է Հայաստանի իրավասությունների շրջանակից:

«Հայաստանի Հանրապետությունը ոչ մի իրավասություն չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, հետևաբար, չի կարող պատասխանատվություն կրել այնտեղ որևէ անձի իրավունքների ենթադրյալ խախտման վերաբերյալ կատարված հայտարարությունների համար», – ասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:

Որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ լավ կլիներ, եթե Հայաստանը և Ադրբեջանը, առանձին դատական հայցերը խրախուսելու փոխարեն, փորձեն բանակցությունների միջոցով հասնել երկու կողմերի փախստականների վերաբերյալ դրույթներ պարունակող հակամարտության կարգավորման համաձայնագրի մշակմանը:

«Չեմ կարծում, թե ՄԻԵԴ-ն այն կառույցն է, որը պետք է զբաղվի ղարաբաղյան հակամարտության հետևանքով փախստական դարձած անձանց փոխհատուցման տրամադրման և իրավունքների վերականգնման խնդրով», – ասում է Կարնեգի Հիմնադրամի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալը:

«Ինչպես տեսանք Կիպրոսում, դատարանը քննում է անհատական հայցերը, սակայն իրականում սա բարդացնում է խնդիրը: Օրինակ, ի՞նչպես վարվել այն փախստականների հետ, ովքեր ներկայում բնակվում են տարածքներում, որոնք ժամանակին այլ հարկադրաբար տեղահանվածներին են պատկանել: Այսպես, ի՞նչպիսի իրադրության մեջ կհայտնվի Շահումյանի շրջանից գաղթած մի հայ, ով ներկայում ապրում է Շուշիում՝մի տանը, որը ժամանակին ադրբեջանցիներին է պատկանել»:

Հունիսի վերջին պետք է կայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ռուսաստանում: Որպես միջնորդող կողմեր հանդես եկող ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան առաջարկում են նրանց ստորագրել խաղաղ համաձայնագրի հիմնական դրույթների տակ, որի շնորհիվ Ադրբեջանին աստիճանաբար կվերադարձվեն հայկական ուժերի վերահսկողության ներքո գտնվող Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները, իսկ Լեռնային Ղարաբաղին ժամանակավոր կարգավիճակ կտրամադրվի, նախքան նրա ապագայի վերաբերյալ հանրաքվե անցկացնելը:

«Կազանում նախագահների կողմից քննարկվելիք փաստաթղթի 6 հիմնական դրույթներից մեկը վերաբերում է փախստականների վերադարձի իրավունքին: Կարծում եմ՝ համակարգային մոտեցումը, որը վերաբերում է հակամարտության ընթացքում անօթևան դարձած յուրաքանչյուր անձին, ավելի լայնամասշտաբ համաձայնության ձեռքբերման անհրաժեշտ մասն է կազմում», – նշել է դե Վաալը:

Սեյմուր Քազիմովը Ադրբեջանում գործող «Մեդիակենտրոն»-ի ծրագրերի համակարգողն է: Նաիրա Բուլղադարյանը «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցն է Հայաստանում: Հոդվածի պատրաստմանը մասնակցել է IWPR-ի Հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սառա Խոջոյանը:

Սեյմուր Քազիմով, Նաիրա Բուլղադարյան, Կովկաս
Կովկասյան լրատու # 596
17-ը հունիսի, 2011թ.

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում